Հայերէնի ուսուցիչ Գեղամ Քերովբեան-Իշքօլի (1924-1980) «Հայերէն բառգիրք աշխարհաբար լեզուի» աշխատութիւնը լոյս տեսած է 1962-ին: Քերովբեան-Իշքօլ բառարանը կազմած է դպրոցականներու անմիջական պահանջները գոհացնելու մտադրութեանբ եւ հայ բառերը իրենց յատուկ ու նաեւ փոխաբերական ինաստով դիւրութեամբ ծանօթացնելու նպատակով։
Հեղինակին աշակերտներէն Արտաշէս Մարկոսեանի խմբագրութեամբ՝ այս հրատարակութիւնը խմբագրական միջամտութիւններով ու բազմահարիւր նոր թրքերէն համարժէքներով «վերամշակուած» տարբերակ մըն է: Հատորը կը բաղկանայ մօտ 10.000 բառէ:
- Editeur : Aras
- Auteur : Keram Kerovpian
- Date de parution : 1ere édition octobre 2002
- Nombre de pages : 568